«Զվարթնոց» միջազգային օդանավակայանից մեկնումներն ու ժամանումները տարբեր ուղություններում ուշանում են, իսկ որոշները չեղարկվել են:
Այս մասին Իրավաբան.net-ի հետ զրույցում Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության մամուլի քարտուղար Սաթենիկ Հովհաննիսյանը։
«Պատճառը եղանակային վատ պայմաններն են, խիտ մառախուղը։ Այսօր առավոտյան միայն մեկ թռիչք է իրականացվել «Զվարթնոց»-ից՝ «Տարոն-Ավիա» ավիաընկերության ինքնաթիռը Մոսկվա է մեկնել»,-նշեց Ս․Հովհաննիսյանը։
Ներկա պահին տարբեր ուղղություններով դեպի Հայաստան ժամանող և մեկնող շուրջ 2 տասնյակ չվերթներ են ուշանում, իսկ երկուսը՝ Վիեննայից և Վարշավայից՝ չեղարկվել են։