Ձկնաբուծությամբ զբաղվող որոշ տնտեսություններում առկա են ինքնակամ կառուցված ձկնաբուծական շինություններ, որոնք հողամասերի նպատակային նշանակության կարգավիճակի տեսանկյունից պարունակում են անհամապատասխանություններ։ Այս մասին այսօր գործադիրի նիստի ժամանակ հայտարարեց վարչապետ Կարեն Կարապետյանը։
«Ներկայումս գործող կարգավորումները հաշվի առնելով հնարավոր ֆինանսական բեռը, նշված անհամապատասխանությունների վերացման համար արտոնություններ են սահմանում նոր կառուցվող ձկնաբուծական շինությունների համար, սակայն՝ չտարածելով դրանք նախկինում ստեղծվածի վրա։ Նման շինությունների օրինականացման խթանման դեպքում ակնկալվում է նաև տեղական բյուջեի վճարվող տուրքերի և այլ վճաների ավելաց»,-նշեց Կարեն Կարապետյանը։
Այս ամենը հաշվի առնելով՝ վարչապետը գյուղատնտեսության, բնապահպանության, տարածքային կառավարման և զարգացման նախարարներին, ինչպես նաև Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին հանձնարարեց մեկ ամսում ուսումնասիրել և կառավարության աշխատակազմ ներկայացնել առաջարկություններ՝ ձկնաբությամբ զբաղվող տնտեսություններում, բացառությամբ Սևան ազգային պարկի տարածքում կառուցված ինքնակամ կառուցված ձկնաբուծական շինությունների օրինականացման կարգը պարզեցնելու և արտոնություններ տրամադրելու վերաբերյալ։