Դատարանը ճանաչել և հռչակել է հարկադիր կատարողների անմեղությունը․ ԴԱՀԿ ծառայության

Հարկադիր կատարման ծառայությունը սույնով տեղեկացնում է, որ Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը 2017 թվականի հունվարի 31-ի դատավճռով ճանաչել և հռչակել է ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրվող՝ ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ապահովող ծառայության կենտրոնական մարմնի հարկադիր կատարման օպերատիվ բաժնի պետի տեղակալ, արդարադատության փոխգնդապետ Գագիկ Հովհաննիսյանի և նույն բաժնի գլխավոր խորհրդատու, արդարադատության մայոր Կարեն Միլիտոնյանի անմեղությունը և նրանց արդարացրել է:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ապահովող ծառայության միջազգային հարաբերությունների և հասարակայնության հետ կապերի բաժնից։

Հետագայում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը ս/թ հոկտեմբերի 18-ի որոշմամբ վերոհիշյալ դատավճիռը թողել է անփոփոխ՝ մերժելով մեղադրողի վերաքննիչ բողոքը, և դատական ակտը մտել է օրինական ուժի մեջ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել