«Օդնոկլասնիկի»-ի հերթական զոհը

Նոյեմբերի 1-ին, ժամը 12.30-ին, ոստիկանության Արարատի բաժնում Տափերական գյուղի մի բնակչուհուց հաղորդում է ստացվել, որ 2011 թ. դեկտեմբերին «Օդնոկլասնիկի» կայքով ծանոթացել է 1986թ. ծնված Սերյոժա Ա.-ի հետ, որը ս/թ հունվարի 10-ից մարտի 8-ն ընկած ժամանակահատվածում, չարաշահելով իր վստահությունը, իրենից վերցրել է 190.000 դրամ և ոսկյա 2 շղթա, որը մինչ օրս չի վերադարձրել` պատճառելով 445.000 դրամի նյութական վնաս: Տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից:

 

Կատարվում է հետաքննություն:

 

Աղբյուրը՝ Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել