Սոցիալական փաթեթի հատկացման կարգի մեջ որևէ փոփոխություն չի եղել

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը ի պատասխան բազմաթիվ քաղաքացիների կողմից ստացվող ահազանգերի հայտնում է, որ սոցիալական փաթեթի հատկացման կարգի մեջ որևէ փոփոխություն չի եղել և սոցիալական փաթեթի գումարները կուտակվում են սոցփաթեթի շահառուի հաշվին, եթե նա ընթացիկ տարում չի օգտվել որևէ ծառայությունից:

Այս մասին հայտնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից։

Այդ ծառայություններն են՝

1) հանգստի ապահովում` Հայաստանի Հանրապետությունում և Արցախի Հանրապետությունում,

2) հիփոթեքային վարկի ամսական վճարի մարում,

3) ուսման վճար,

4) սոցփաթեթի շահառուի առողջության ապահովագրության լրացուցիչ ծառայությունների նվազագույն փաթեթի և (կամ) սոցփաթեթի շահառուի ընտանիքի անդամի առողջության ապահովագրության նվազագույն բազային փաթեթի ձեռքբերում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել