«Փոփոխություններն ու դրական զարգացումներն անուրանալի են, բայցևայնպես հինը դժվարությամբ է նահանջում: Տասնամյակներով ծանրացած նստվածքներ կան, անարդար պատժող միլիցիոների կերպար կա, կաշեպատ դռների հետևում, խուլ ու կիսամութ սենյակներում «գործ սարքող» քննիչներն են մարդկանց հիշողություններում»,- գրում է Ոստիկանության կայքէջը:
Ոստիկանությունն ունի և ունենալու է նպատակային թիրախներ` պայքար հանցավորության դեմ, հանցագործությունների կանխարգելում, հասարակական կարգի պահպանում, օրենքի գերակայության ամրապնդում, բայց ամենագլխավոր թիրախը, թերևս, նո՛ր ոստիկանի ձևավորումն է: Ոստիկան, որի համար գործը նվիրում է, համազգեստը` պատիվ, ծառայությունն` առաքելություն: Ոստիկան, որն իսկապես իմ պաշտպանն է: Միայն այսպիսի՛ ոստիկանի գոյությամբ կունենանք քաղաքացիական հասարակություն, ամուր պետականություն ու հզոր պետություն:
Ոստիկանությունում ընթացող բարեփոխումների մասին պատմող տեսանյութը police.am կայքի:
Աղբյուրը` Իրավաբան.net