Ի՞նչ միջոցներով է իրականացվում հարկադիր կատարումը

Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովելու համար Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության կողմից ձեռնարկվում են հետևյալ միջոցները`

 

1) պարտապանի գույքի վրա բռնագանձում տարածելը` արգելանք դնելու և այն իրացնելու միջոցով.

 

2) պարտապանի աշխատավարձի, կենսաթոշակի, կրթաթոշակի և այլ տեսակի եկամուտների վրա բռնագանձում տարածելը.

 

3) այլ անձանց մոտ գտնվող պարտապանի դրամական միջոցների և այլ գույքի վրա բռնագանձում տարածելը.

 

4) կատարողական թերթում նշված որոշակի առարկաները պարտապանից առգրավելը և պահանջատիրոջը հանձնելը.

 

4.1) Հարկադիր կատարողի որոշումները չկատարելու համար տուգանք կիրառելը.

 

5) կատարողական թերթի կատարումն ապահովող այլ միջոցներ:

 

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել