Ի՞նչ կարգով է կատարվում բնակարանից հարկադիր վտարումը

Սեփականատերն իրավունք ունի այլ անձանց վտարել իրեն սեփականության իրավունքով պատկանող բնակելի տարածությունից(շենքից):

Վտարումը դատարանի համապատասխան վճռի հիման վրա տրված կատարողական թերթում նշված շենքը վտարվողից (վտարվողներից) և նրա (նրանց) գույքից ազատելն ու ազատված շենքից օգտվելն արգելելն է:

 

Հարկադիր կատարողը պատշաճ ձևով տեղեկացնում է պարտապանին հարկադիր վտարման օրվա և ժամանակի մասին: Վտարման մասին պատշաճ ձևով տեղեկացված պարտապանի չներկայանալը կամ պարտապանի գտնվելու վայրը պարզելու անհնարինությունը արգելք չէ կատարողական թերթի պահանջը կատարելու համար:

 

Հարկադիր կատարողը վտարումը կատարում է պարտապանի գույքի պարտադիր գույքագրմամբ:

 

Անհրաժեշտության դեպքում հարկադիր կատարողն ապահովում է պարտապանի գույքի պահատվությունը` վերջինիս վրա դնելով կատարված ծախսերի հատուցումը:

 

Վտարման վերաբերյալ կատարողական թերթի կատարման մասին հարկադիր կատարողը կազմում է արձանագրություն:

 

«Հայաստանն ընդդեմ կոռուպցիայի» ծրագրի փաստաբան Արփինե Եղիկյանի փոխանցմամբ. « Վտարման գործողությունների կատարման ծախսերը բռնագանձվում են պարտապանից:

 

Ոչ գույքային բնույթի, այդ թվում վտարման գործերով, կատարողական վարույթներով կատարման ծախսը կազմում է 5.000 դրամ»:

 

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել