Գլենդել քաղաքն ԱԻ նախարարությանը 2 հրշեջ մեքենա է նվիրել

ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության տեխնիկական բազան շարունակում է համալրվել նոր գույքով:

Վերջերս ՀՀ ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանի և ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Գլենդել քաղաքի քաղաքապետ Վարդան Կարապետյանի ու Գլենդելի հրշեջ դեպարտամենտի ղեկավար Գրեգ Ֆիշինի հանդիպման ընթացքում քննարկվել էր Գլենդել քաղաքի կողմից, որպես նվիրատվություն, ՀՀ ԱԻ նախարարությանը 2 հրշեջ-փրկարարական մեքենա, հատուկ հրշեջ-փրկարարական հագուստներ և պատգարակներ հատկացնելու հարցը:

Արդեն այսօր՝ նոյեմբերի 8-ին խոստացված ավտոմեքենաները և գույքը հանձնվեցին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությանը:

ՓԾ հրշեջ-փրկարարական մեքենաների ավտոպարկը համալրվել է ամերիկյան արտադրության Pierce մակնիշի երկու մեքենայով՝ 2 տ ջրատարողությամբ, պարամեդիկական և հրշեջ-փրկարարական բլոկով, հագեցած երկճյուղ և եռաճյուղ փողրակներով:

ՀՀ ԱԻ նախարարությունը և ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Գլենդել քաղաքի միջև համագործակցությունը նոր մեկնարկ է ստացել՝ խորացնելով արտակարգ իրավիճակների կառավարման տարբեր ուղղություններով համատեղ ծրագրերի իրագործումը:

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել