Կոտայքի մարզում ընտրելու իրավունք ունեցող 42.397 քաղաքացիներից քվերարկել է 23.107-ը: Քաղաքացիները ընտրում էին ներկայացված հինգ համայնքի ղեկավարների:
Բյուրեղավանում առաջադրված միակ թեկնածուի՝ Հակոբ Բալասյանի օգտին քվեարկել է 4267 քաղաքացիներից 3235-ը: Այս համայնքում ընտրելու իրավունք ուներ 8773 քաղաքացի:
Եղվարդում նույնպես առաջադրված էր 1 թեկնածու, Նորայր Սարգսյանը: Եղվարդում ընտրելու իրավունք ունեցող 19090 քաղաքացիներից 8339 քվեարկել է նրա օգտին: Ընդհանուր առմամբ, ընտրությանը մասնակցել է 9400 եղվարդցի:
Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրության համար Մեղրաձորում առաջադրվել էր 2 թեկնածու՝ Սամվել Մկրտչյանը և Կառլեն Հովհաննիսյանը: Ընտրությանը մասնակցած 2592 ընտրողից 1876-ը իր ձայնը տվել է Կառլեն Հովհաննիսյանին: Նշենք, որ ընտրությանը մասնակցելէ 4345 մեղրաձորցի:
Ակունք համայնքում առաջադրված միակ թեկնածուն՝ Հունան Ռուբենյանը հավաքել է 3397 ձայն: Համայնքի 7064 բնակչից ընտրությանը մասնակցել է 3674-ը:
Ջրվեժի համայնքապետ է ընտրվել Ռոբերտ Պետրոսյանը: Քվեարկությանը մասնակցած 3174 ընտրողից 2842-ը քվեարկել են նրա օգտին: Դեմ է քվեարկել 233 ընտրող:
Նշենք, որ երեկ՝ նոյեմբերի 5-ին, հանրապետության թվով 69 համայնքներում ընթացող տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների քվեարկության մասնակիցների թիվը եղել է 243.335 քաղաքացի կամ ընտրողների 50.06 տոկոսը:
Եվգենյա Համբարձումյան