Ո՞ր դեպքերում և ե՞րբ դիմել Եվրոպական դատարան
Իրազեկ քաղաքացի նախագծի 93-րդ տեսանյութի խորագիրն է՝ Ո՞ր դեպքերում և ե՞րբ դիմել Եվրոպական դատարան, փորձագետը՝ Երևանի հակակոռուպցիոն կենտրոնի իրավախորհրդատու Զարուհի Հարությունյանը: Դատարանը կարող է գործը քննության ընդունել միայն այն բանից հետո, երբ սպառվել են միջազգային իրավունքի հանրաճանաչ նորմերին համապատասխան իրավական պաշտպանության բոլոր ներպետական միջոցները և վեց ամսվա ընթացքում` սկսած այն օրվանից, երբ կայացվել է ներպետական վերջնական որոշումը: