Ե՞րբ կարելի է հարգելի համարել ժառանգության ընդունման վեցամսյա ժամկետը

Ինչպես արդեն նշել ենք, ժառանգության ընդունման համար ժառանգը պետք է ժառանգության բացման օրվանից սկսած վեց ամսվա ընթացքում ընդունի այն:
.

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1228-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` ժառանգության ընդունման ժամկետը բաց թողած ժառանգի դիմումի հիման վրա դատարանը կարող է նրան ճանաչել ժառանգությունն ընդունած` հարգելի համարելով ժամկետը բաց թողնելու պատճառները, եթե պարզվի, որ ժամկետը բաց թողնելու պատճառ է դարձել այն հանգամանքը, որ ժառանգը չգիտեր և պարտավոր չէր իմանալ ժառանգության բացման մասին` պայմանով, որ ժառանգությունն ընդունելու ժամկետը բաց թողած ժառանգն այդ ժամկետը բաց թողնելու պատճառները վերանալուց հետո` վեց ամսվա ընթացքում, դիմել է դատարան:

.
Այնուամենայնիվ, եթե ժառանգության ընդունման ժամկետը բաց է թողնվել հարգելի պատճառով (հիվանդություն, հեռավոր արշավախմբերում գտնվելը, արտասահմանում գործուղման մեջ լինելը և այլն), այն դատարանի կողմից կարող է երկարացվել ժառանգի հայցի հիման վրա, սակայն դատավարական նորմերին համապատասխան հարգելի պատճառների առկայության վերաբերյալ թույլատրելի և վերաբերելի ապացույցների առկայության դեպքում միայն դատարանը կարող է կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1228-րդ ոդվածի 2-րդ կետը:

.

Նմանդեպքերում դատարան դիմած անձի պահանջի հիմնավորվածությունը հաստատելու համար էական ապացուցման ենթակա փաստ է համարվում այն, թե ժառանգորդներն իմացե՞լ են արդյոք ժառանգատուների մահվան մասին, թե` ոչ, եթե իմացել են, ապա իրավական ինչպիսի՞ գործողություններ են կատարել` ժառանգության ընդունման խոչընդոտները վերացնելու համար և ինչպիսի՞ հանգամանքներ են խոչընդոտ հանդիսացել, որոնք հնարավորություն չեն տվել ժառանգությունն ընդունել:

.
Ինչ վերաբերում է ժառանգորդի կողմից ժառանգությունն ընդունելու ցանկությանը և այդ ցանկության իրագործման համար կատարված ակտիվ գործողությունների առկայությանը, ապա, իհարկե, դրանք պետք է հաստատվեն որոշակի փաստական տվյալներով:

.
Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել