Պաշտպանին և ներկայացուցչին գործով վարույթից հեռացնելու կարգը

Որպես կանոն, պաշտպանը կամ տուժողը, քաղաքացիական հայցվորի, քաղաքացիական պատասխանողի ներկայացուցիչը չի կարող մասնակցել քրեական գործի վարույթին, եթե`
1. Գտնվել է ազկակցական կամ անձնական, ծառայողական կախվածության կամ այլ հարաբերությունների մեջ այն պաշտոնատար անձի հետ, որը մասնակցում կամ մասակցել է քրեական գործի քննությանը.
2. Գործին մասնակցել է որպես դատավոր, դատախազ, քննիչ, հետաքննության մարմնի աշխատակից, մասնագետ, փորձագետ կամ վկա:
3. Օրենքով կամ դատարանի դատավճռով իրավունք չունի լինել փաստաբան կամ ներկայացուցիչ:
Պաշտանը, ինչպես նաև տուժողի, քաղաքացիական հայցվորի և քաղաքացիական պատասխանողի ներկայացուցիչը չի կարող պաշտպանյալի կամ վստահորդի կողմից մասնակցել քրեական գործի վարույթին, եթե նա տվյալ գործով իրավաբանական օգնություն է ցույց տալիս կամ ցույց տվել այն անձին, որի շահերը հակասում են պաշտպանյալի կամ վստահորդի շահերին, ինչպես նաև այդ անձի հետ գտնվում է ազգակցական կամ անձնական կախվածության այլ հարաբերությունների մեջ:
Վերը նշված հիմքերի դեպքում պաշտպանին հեռացնելը թույլատրվում է միայն պաշտպանյալի համաձայնությամբ: Պաշտպանին և (կամ) ներկայացուցչին գործով վարույթից հեռացնելու հարցը լուծում է քրեական վարույթն իրականացնող մարմինը:

Աղբյուրը`Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել