Հոգեբանության տեսանկյունից կամքըգիտակցության կենսագործունեության ակտիվ կողմն է և բնութագրվում է իբրև մղում, որն ուղեկցվում է ցանկալի նպատակի հասանելության գիտակցմամբ։ Կամքի շնորհիվ անձը կարողանում է նպատակներ առաջադրել, վճիռներ կայացնել և դրանց իրականացման համար անհրաժեշտ ջանքեր գործադրել։
Պայմանագիր կնքելով` կողմերը արտահայտում են իրենց կամքը, հետևաբար ենթադրվում է, որ այն կողմերի համար պետք առաջացնի ցանկալի հետևանքներ:
Իսկ ե՞րբ կարելի է փոփոխել կամ լուծել պայմանագիրը:
Պայմանագրի փոփոխումը և լուծումը հնարավոր է կողմերի համաձայնությամբ, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով կամ պայմանագրով:
Պայմանագիրը, կողմերից մեկի պահանջով, կարող է փոփոխվել կամ լուծվել դատարանի վճռով միայն մյուս կողմի թույլ տված` պայմանագրի էական խախտման կամ օրենքով կամ պայմանագրով նախատեսված այլ դեպքերում:
Պայմանագրի փոփոխման կամ լուծման համաձայնությունը կնքվում է այն ձևով, ինչով պայմանագիրը, եթե այլ բան չի բխում օրենքից, այլ իրավական ակտերից, պայմանագրից կամ գործարար շրջանառության սովորույթներից:
Աղբյուրը` Իրավաբան.net