Ներկայումս Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում գտնվող հայաստանցի Հերմինեն կարողացել է ինքնասպանության փորձ կատարող տղամարդուն մտափոխել:Նա ֆեյսբուքյան իր էջում տղամարդու լուսանկարն է հրապարկել ու գրել, որ նրա կյանքն է փրկել.
«… ընկերներիդ հետ ուրախ-ուրախ քայլում ես Բուդապեշտի Էրջեբեթ կամրջի վրայով, մեկ էլ տեսնում ես մի մարդ կամրջի մյուս կողմում կանգնած պատրաստվում է ջուրը նետվելուն: Մոտը կանգնած 5-6 հոգին էլ բանակցություններ են վարում:
Ու երջանիկ պատահականությամբ, հենց էդ օրն առաջին անգամ Հունգարիայում հագել էի Կարմիր Խաչի լոգոյով շապիկը, ինչն էլ ինձ տարբերեց մյուսներից, ու sorry can I help you (Ներեցեք, կարո՞ղ եմ օգնել) հարցիս պատասխան հնչած who you are to help me (Ո՞վ եք Դուք, որ կարողանաք օգնել ինձ), շատ արագ ու ժպտալով պատասխանեցի, I am Hemie from Armenian Red Cross Society , what can I do for you…? (Ես Հերմինեն եմ՝ Հայաստանի «Կարմիր խաչ»-ից: Ի՞նչ կարող եմ անել Ձեզ համար):
Հետո չեմ հիշում՝ քանի րոպե ինչ եմ խոսել, որ ինքը որոշեց հետ գա»: