Գործունեության առանձին տեսակներով զբաղվելու համար անհրաժեշտ է ունենալ համապատասխան լիցենզիա:
Լիցենզավորումն ինքնանպատակ չէ և ուղղված է հետևյալ նպատակների իրականացմանը`
1) սպառողների իրավունքների պաշտպանությանը.
2) զարգացող շուկայական հարաբերությունների կարգավորմանը.
3) ապրանքների և ծառայությունների որակի բարձրացմանը.
4) անձանց կյանքին, առողջությանը, գույքին, պետության և հասարակության շահերին, բնության, մշակութային ժառանգության պահպանությանն առավել վտանգի սպառնալիքով հղի գործունեության տեսակներով զբաղվողների նկատմամբ հսկողության իրականացմանը:
5) միջազգային անվտանգության ապահովման ուղղությամբ Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային պարտավորությունների կատարումն ապահովելու նպատակով լիցենզավորված անձանց գործունեության նկատմամբ հսկողության իրականացմանը:
Աղբյուրը` Իրավաբան.net