Մոտ 150 գնչու, ներառյալ 60 երեխա, վտարվել են Փարիզից: Երկուշաբթի առավոտյան նրանց տները քանդվել են և վերջիններս մնացել են անօթևան, հայտնել է Amnesty International-ը:
Իշխանությունները այս գործողությունները կատարել են անտեսելով մարդու իրավունքները պաշտպանելու իրենց պարտականությունները, հայտնել է Amnesty International-ի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի ծրագրի փոխտնօրեն Մարեկ Մարցինսկին:
Վերջին 2 տարիների ընթացքում Ռումինիայից եկած ավելի քան 150 գնչուներ բնակվել են Noisy-le-Grand բնակավայրում գտնվող իրենց հյուղակներում:
Այս տարվա ապրիլին, դատարանի ընդունած որոշման համաձայն, բնակավայրը պետք է ազատվեր 2012 թվականի հունիսի 13-ին: Դատավարության ժամանակ նշվել էր նաև ճամբարում առկա անտանելի և վտանգավոր պայմանների մասին: Ճամբարում բնակվող երեխաների թվից ելնելով իշխանությունները բնակիչներին 2 ամիս ժամանակ էին տրամադրել այլընտրանքային բնակավայր գտնելու համար:
Հոկտեմբերի 8-ին Seine-Saint-Denis-ի պրեֆեկտուրայում տեղի ունեցած ժողովում, քննարկվել է գնչուների վտարման հարցը: Քննարկմանը հրավիրված էին նաև տեղական ՀԿ-ների ներկայացուցիչներ, սակայն գնչուների ներկայացուցիչներին չէին հրավիրել: Հանդիպման ժամանակ չէր որոշվել նաև վտարման գործողությունը իրականացնելու կոնկրետ օրը:
Ճամբարի բնակիչները մեկ ամբողջ օր սպասել են քաղաքապետարանի դիմաց, փորձելով հանդիպել քաղաքապետին, սակայն նա այդպես էլ դուրս չի եկել: Ներկայումս 150 գնչուներ դեռևս հավաքված են այնտեղ: Նրանց որևէ տեղ բնակեցնելու հարցը դեռևս լուծված չի:
Աղբյուրը` Իրավաբան. net