Սերժ Սարգսյանի հրամանագրիր է ստորագրել, որում ասվում է,
«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 4-րդ կետով` որոշում եմ.
Լևոն Ալթունյանին նշանակել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարար»:
Ստորև ձեզ ենք ներկայացնում Լևոն Ալթունյանի կենսագրությունը.
Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
1958թ. հոկտեմբերի 26, ք. Երևան
Կրթություն
1966-1975թթ. – Երևանի թիվ 58 միջնակարգ դպրոց
1979-1985թթ. – Երևանի պետական բժշկական ինստիտուտի բուժական ֆակուլտետ
Աշխատանքային գործունեություն
1986-1987թթ. – Հրազդանի կենտրոնական շրջանային հիվանդանոց, շտապօգնության բժիշկ օրդինատոր
1987-1989թթ. – Հրազդանի կենտրոնական շրջանային հիվանդանոց, բժիշկ անեսթեզիոլոգ
1989-1995թթ. – Երևանի վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտահետազոտական ինստիտուտ, բժիշկ անեսթեզիոլոգ
1996թ. – hիմնադրել է «Էֆես» Ապահովագրական ՓԲԸ (2004թ.-ին ընկերությունը վերանվանվել է «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» Ապահովագրական ՓԲԸ)
2002-2006թթ. – «Ապահովագրական շուկայի ասոցիացիա» ԻԱՄ, հիմնադիր նախագահ
1999-2016թթ. «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» Ապահովագրական ՓԲԸ (նախկինում՝ «Էֆես» Ապահովագրական ՓԲԸ) գործադիր տնօրեն
2012 առ այսօր – Հայաստանում գյուղական տարածքների տնտեսական զարգացման հիմնադրամ` հոգաբարձուների խորհրդի անդամ
2014 առ այսօր – Հայաստանի արդյունաբերողների և գործարարների (գործատուների) միություն` նախագահության անդամ
2016թ. սեպտեմբերի 27-ից՝ ՀՀ առողջապահության նախարար
Այլ տվյալներ
1976-1978թթ. – ծառայել է ԽՍՀՄ բանակում
Ամուսնացած է, ունի մեկ որդի:
Կուսակցական պատկանելություն
Հայաստանի Հանրապետական կուսակցություն