Բրիտանիայի սևամորթ կին դատավորներից մեկը` Կոնստանս Բրիսկոն, ձերբակալվել է Լոնդոնի հարավ-արևմուտքում գտնվող իր տանը:
55-ամյա տիկին Բրիսկոյին հարցաքննել են ոստիկանությունում և վերջինս գրավի դիմաց ազատ է արձակվել` հետագայում կրկին հարցաքննվելու պայմանով, հայտնում է Global Legal Post-ը` հղում անելով Լոնդոնի «The Independent» ամսագրին:
Սակայն ո’չ Քենթի ոստիկանությունը, ո’չ էլ դատական բողոքների գրասենյակը չեն մեկնաբանել դատավորի ձերբակալման պատճառը:
Դատական բողոքների գրասենյակի խոսնակը հայտնել է, որ Գերագույն Դատարանի նախագահը և Լորդ Կանցլերը ժամանակավորապես հեռացրել են Բրիսկոյին դատական համակարգից` սպասելով հարցաքննության արդյունքներին: Նաև նշել է, որ սխալ կլիներ անել որևէ մեկնաբանություն, քանի դեռ նախաքննությունն ընթացքի մեջ է:
Տիկին Բրիսկոն մեծ հռչակ է վայելում իր ստեղծագործությունների շնորհիվ: Այդ թվում տարբեր լրատվամիջոցներում տեղ գտած 2006 թվականին լույս տեսած «Տգեղը» գրքով:
Աղբյուրը` Իրավաբան.net