Սերժ Սարգսյանը նոր հրամանագիր է ստորագրել, որի համաձայն.
«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 8-րդ կետով` որոշում եմ.
Արմեն Խաչատրյանին ազատել Բելառուսի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից»:
Մեկ այլ որոշման համաձայն Օլեգ Եսայանը նշանակվել Բելառուսի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը` Մինսկ):
Արմեն Խաչատրյանը նաև ազատվել է Անկախ պետությունների համագործակցության կանոնադրական և այլ մարմիններում ՀՀ մշտական լիազոր ներկայացուցչի պաշտոնից, նրա փոխարեն նշանակվել է Օլեգ Եսայանը: