ՀՀ ազգային ժողովում հերթական քառօրյա նիստին բացակա պատագամավորներն այնքան շատ էին, որ քվորումը չի ապահովվել:
Նիստին գրանցվել են 23 պատգամավոր, սակայն նշենք, որ քվորում ապահովելու համար անհրաժեշտ է առնվազն 66 պատգամավորի ներկայություն:
ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հայտարարեց, որ քվորում չլինելու դեպքում պետք է գրանցումը շարունակել մինչև քվորում ապահովելը, բայց ոչ ավելի քան երեք ժամը:
Պատգամավորները առաջիկա խորհրդարանական ընտրություններին են պատրաստվում՝ այդպիսով մասնակեցելով քարոզարշավների հանրապետության տարբեր տարածքներում: