Խոշոր ավտովթար. երկու զոհ կա, 3 տուժած

ԱԻՆ-ից հայտնում են, որ մարտի 19-ին, ժամը 09:23-ին ահազանգ է ստացվել, որ Սիսիան-«Զանգեր» ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Սիսիան-Երևան հատվածի 9-րդ կմ-ին «Toyota Camry» մակնիշի 50 VO 007 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել. կան 2 զոհ և 3 տուժած:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել