ՀՀԿ-ի կողմից պատգամավորի թեկնածու Օլյա Գիվարգիզովայի կենսագրությունը

Իրավաբան.net-ը ներկայացնում է կուսակցությունների և դաշինքների կողմից առաջադրված թեկնածուների կենսագրականները: Ստորև ներկայացնում ենք ՀՀԿ-ի կողմից ռեյտինգային ընտրակարգով առաջադրված Օլյա Գիվարգիզովայի կենսագրությունը.

Ծնվել է 1988թ.-ի հուլիսի 14-ին Արարատի մարզի Վ.Դվին գյուղում:
Սովորել է Արարատի մարզի Վ. Դվինի ռուս. միջն դպրոցում, որը ավարտել է 2005թ.-ին բարձր առաջադիմությամբ:
2006թ.-ին ընդունվել է ԵՊՀ <<Ռուս բանասիրության>> ֆակուլտետի ռուսաց լեզվի և գրականության բաժինը, որը ավարտել է 2011թ.-ին՝ ստանալով բակալավրի աստիճան ռուսաց լեզվի և գրականության ուսուցչի որակավորմամբ:
2012թ.-ին ընդունվել է մագիստրատուրա:
Աշխատում է ՀՀ Հանրային ռադիոյում որպես ասորերեն լեզվի խմբագիր-թարգմանիչ և Դիտակի միջնակարգ դպրոցում ռուսաց լեզվի և գրականության ուսուցչուհի:
Տիրապետում է հայերեն, ասորերեն, ռուսերեն, մասնակի տիրապետում է գերմաներեն և լեհերեն լեզուներին:
2006թ.-ից մինչ օրս Աթուռ Ասորական Ասոցիացիայի անդամ է:

Ամուսնացած է, ունի երկու երեխա:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել