Ի՞նչ կենսագրություն ունի պատգամավորի թեկնածությունն առաջադրած Գալուստ Սահակյանը

Իրավաբան.net-ը ներկայացնում կուսակցությունների և դաշինքների կողմից պատգամավորի թեկնածու առաջադրված անձանց կենսագրականները՝ պատահականության սկզբունքով։

Ստորև ներկայացնում ենք 2017թ.-ի Խորհրդարանական ընտրություններին ՀՀԿ կուսակցության կողմից որպես ԱԺ պատգամավորի թեկնածու առաջադրված, այժմ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի կենսագրությունը։

Ծնվել է 1948թ. ապրիլի 8-ին Երեւանում:
1971թ. ավարտել է Երեւանի պետական համալսարանը: Բանասեր:

1970-1972թթ. Երեւանի մետաքսի կոմբինատում աշխատել է փականագործ: 1972-1991թթ.  Երեւանի թիվ 30 դպրոցում աշխատել է ուսուցիչ,  թիվ 94 եւ թիվ 153 դպրոցներում՝ տնօրենի տեղակալ, թիվ 3 եւ թիվ 185 դպրոցներում՝ տնօրեն: 1991-1996թթ. եղել է Երեւանի Մաշտոցի շրջխորհրդի գործկոմի նախագահի տեղակալ, առաջին տեղակալ:

1995-1999թթ՝ ԱԺ պատգամավոր (թիվ 32 ընտրատարածք): ԱԺ գիտության, կրթության, մշակույթի եւ երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: «Հանրապետություն» խմբակցության, ապա՝ «Երկրապահ» պատգամավորական խմբի անդամ: ՀՀԿ անդամ:

1999-2003թթ.` ԱԺ պատգամավոր (համամասնական ընտրակարգ, «Միասնություն» դաշինք): ԱԺ գիտության, կրթության, մշակույթի եւ երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ: «Միասնություն» խմբակցության անդամ, ապա՝ ղեկավար:

2003-2007թթ.` ԱԺ պատգամավոր (համամասնական ընտրակարգ, ՀՀԿ): ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: ՀՀԿ խմբակցության ղեկավար:

2007-2012թթ.` ԱԺ պատգամավոր (համամասնական ընտրակարգ, ՀՀԿ): 19.06.2007-17.11.2008թթ. ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի անդամ: 11.11.2008-31.05.2012թթ.՝ ՀՀԿ խմբակցության ղեկավար: ՀՀԿ փոխնախագահ, ՀՀԿ գործադիր մարմնի եւ խորհրդի անդամ:

2012թ. մայիսի 6-ին Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով Հայաստանի Հանրապետական կուսակցությունից: 31.05.2012-07.05.2014թթ.՝ ՀՀԿ խմբակցության ղեկավար: ՀՀԿ փոխնախագահ, ՀՀԿ գործադիր մարմնի եւ խորհրդի անդամ:

2014թ. ապրիլի 29-ին ընտրվել է Ազգային ժողովի նախագահ:

Պարգեւատրվել է ՀՀ Ազգային ժողովի պատվո (2004թ.), «Վազգեն Սարգսյան» (2005թ.) մեդալներով, ՀՀ վարչապետի (2006թ.), ՀՀ կրթության եւ գիտության նախարարության (2006թ.), Պ. Յավորովի անվան թիվ 131 դպրոցի «Կրթօջախի պատվավոր անդամ» (2007թ.), «Լեռնահայաստանի արծիվ» ոսկե (2008թ.) հուշամեդալներով, «Մեսրոպ Մաշտոց» (2008թ.), «Խաչատուր Աբովյան» (2008թ.) մեդալներով, «Ֆրիտյոֆ Նանսեն» ոսկե հուշամեդալով (2010թ.), «Մխիթար Գոշ» (2011թ.), «Մանկավարժական համալսարանի 90-ամյակ» (2012թ.), «Գարեգին Նժդեհ» (2013թ., ՀՀ ՊՆ) մեդալներով, «Հայոց արծիվ» ոսկե հուշամեդալով (2014թ.), «ՀՀ ԵԿՄ 20 տարի» հոբելյանական մեդալով (2014թ.), «Սպարապետ Վազգեն Սարգսյան» (2015թ., ԵԿՄ), Անկախ պետությունների համագործակցության մասնակից երկրների միջխորհրդարանական վեհաժողովի  «Համագործակցություն» (2015թ.) շքանշաններով, «Դաշնային խորհուրդ. 20 տարի» մեդալով (2015թ., ՌԴ ԴԺ), «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանով (2016թ.):

Ամուսնացած է, ունի երկու որդի եւ հինգ թոռնիկ:

 Իրավաբան.net  

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել