Նոր հնարավորություններ գյուղատնտեսությամբ զբաղվող քաղաքացիների և գործարարների համար

Գյուղացիներին և այս գյուղատնտեսության ոլորտում գործարարությամբ զբաղվող անձանց համապատասխան տեխնիկայով ապահովումը կառավարության համար կարևորագույն խնդիրներից մեկն է։ Վստահեցնում է վարչապետ Կարեն Կարապետյանը։

Կառավարությունն այսօր հավանություն տվեց «Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական տեխնիկայի ֆինանսական վարձակալության` լիզինգի պետական աջակցության ծրագրին»։

Վարչապետ Կարեն Կարապետյանն ասաց, որ գործադիրը գյուղատնտեսությամբ զբաղվող գործարարին, քաղաքացուն հնարավորություն է տալիս երկու տոկոսով, լիզինգով գնել տեխնիկա․ «Բացի դրանից, մենք անպայման ստեղծելու ենք հատուկ ընկերություն, այս պահին նախարարությունն աշխատում է այդ ուղղությամբ, որպեսզի մաքսիմալ, ժամանակակից պայմաններ ստեղծենք գյուղատնտեսության զարգացման համար, մենք պետք է հստակ իմանանք և հասկանանք, որ եթե մենք գյուղատնտեսության մեջ տեխնոլոգիաների խնդիր չանենք, մենք այնտեղ ռեալ արդյունք չենք ունենալու, հստակ պատկերացնում ենք ոնց ենք անելու՝ մեկ, երկրորդը՝ 2․2 միլիարդով չենք սահմանափակվում, եթե լիզինգի հնարավոր գումարները և չափաքանակը ցանկացողների շատ կլինի, մենք անպայման դրան ռեսուրս կգտենք»,- ասաց վարչապետը՝ գյուղատնտեսության նախարարին հանձնարարելով լինել մաքսիմալ ուշադիր․«Այս կառավարության որոշումից հետո չպետք է թողնել, որ այն ինքնահոսի, պետք է մեր համայնքներում մարզպետները, նախարարությունը զբաղվի քարոզչությամբ ու այս գործարքի ժամանակ գյուղատնտեսությամբ զբաղվողի ձեռքը բռնած ուղեկցի»,- նշեց նա, իսկ նախարարը տեղեկացրեց, որ որոշումն ուժի մեջ մտնելուց հետո գյուղատնտեսության կայքում կհրապարակվի պահանջվող տեղեկատվությունը, մասնավորապես, թե որ ընկերություններն են ներգրավված գործընթացում և ինչ են առաջարկում։

Նախագծի մասին մանրամասներն այստեղ՝

այաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական տեխնիկայի ֆինանսական վարձակալության՝ լիզինգի պետական աջակցության ծրագրին հավանություն տալու մասին

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել