Ջուր չի լինի 12 ժամ

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ ջրատարի վթարի կանխարգելման աշխատանքներով պայմանավորված ս.թ. մարտի 14-ին ժամը 10.00-ից մինչև ժամը 22:00-ն կդադարեցվի Արարատի մարզի Նորաբաց, Գետափնյա, Ղուկասավան, Արբատ, Հայանիստ, Դարակերտ, Խաչփառ, Դաշտավան, Զորակ, Դարփնիկ գյուղերի և Մասիս քաղաքի 5-րդ փողոցի 33 ու 34 շենքերի ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել