Ի՞նչ կենսագրություն ունի ԵԼՔ դաշինքի կողմից առաջադրված պատգամավորի թեկնածու Լենա Նազարյանը

Իրավաբան.net-ը ներկայացնում կուսակցությունների և դաշինքների կողմից պատգամավորի թեկնածու առաջադրված անձանց կենսագրականները՝ պատահականության սկզբունքով:

Ստորև ներկայացնում ենք 2017թ.-ի Խորհրդարանական ընտրություններին ԵԼՔ դաշինքի կողմից որպես ԱԺ պատգամավորի թեկնածու  թիվ 2 ընտրատարածքում (Արաբկիր, Աջափնյակ, Դավթաշեն) առաջադրված Լենա Նազարյանի կենսագրությունը.

Ծնվել է 1983թ.-ի մարտի 9-ին, Երևանում:

Фото Lena Nazaryan.2001- 2007թթ.-ին սովորել է ԵՊՀ-ի ժուռնալիստիկայի ֆակուլտետում, այնուհետև՝ Ժուռնալիստիկայի հայկական դպրոցում:
2008 – 2009թթ.-ին եղել է կամավոր «Եվրոպական կամավորական ծառայության» (ԵԿԾ) «Երիտասարդությունը շարժման մեջ» ծրագրի շրջանակներում։
2012-2014թթ.-ին սովորել է «Ժամանակակից արվեստի ինստիտուտում»։
Աշխատանքային գործունեությունը սկսել է 2005թ.-ին՝ «Հետաքննող լրագրողներ» ՀԿ-ում որպես «Հետք» շաբաթաթերթի լրագրող: 2008թ.-ից աշխատել է նաև «Ռեգիոն» հետազոտական կենտրոնում՝ որպես հարցազրուցավար: 2010թ.-ից միացել է «Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնության»-ը:
2009-2015թթ.-ին աշխատել է «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ-ում:
2013-2015թթ.-ին եղել է «Քաղաքացիական պայմանագիր» հանրային-քաղաքական միավորման կառավարման խորհրդի անդամ:
2015թ.-ի մայիսին ընտրվել է «Քաղաքացիական պայմանգիր» կուսակցության վարչության փոխնախագահ:
2016 թվականի հոկտեմբերի 30-ին ընտրվել է «Քաղաքացիական պայմանգիր» կուսակցության վարչության անդամ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել