Ցանկացած դեպքում չարաշահումը բացասական է և ստվեր է գցում կառույցի վրա. Հարություն Հարությունյան

Փետրվարի 11-ին Փաստաբանների պալատի խորհրդի ընտրություններն են լինելու: Խորհրդի անդամ լինելու համար առաջադրվել է 35 փաստաբանի թեկնածություն է առաջադրվել: Թեկնածուները պայքարելու են խորհրդի 12 տեղերի համար: Ընտրություններին ընդհառաջ Իրավաբան.netը բոլոր թեկնածուների հետ հակիրճ հարցազրույցներ է ունեցել իրենց ծրագրերի վերաբերյալ:

Մեր հարցերին պատասխանել է ՀՀ ՓՊ խորհրդի անդամների ընտրություններին իր թեկնածությունն առաջադրած փաստաբան Հարություն Հարությունյանը:

Խնդրում եմ ներկայացրեք, թե որպես Փաստաբանների պալատի խորհրդի անդամի թեկնածու, ի՞նչ ծրագիր ունեք, խնդրում եմ ներկայացնել երեք հիմնական ուղղությունները, որոնք ընտրվելուց հետո պատրաստվում եք իրականացնել:

-Նախ և առաջ ուզում եմ ընդգծել, որ մենք խորհրդի ընտրություններին հանդես ենք գալիս թիմային քարոզարշավով` փորձելով ձեռք բերել քվեների մեծամասնություն` ընդհանուր ունենալով հետևյալ նպատակը. փորձել էականորեն բարձրացնել փաստաբանական կորպուսի կայացման և զարգացման տեմպերը:

Նախքան միավորվելը, մենք միմյանց միջև կնքել ենք, այսպես կոչված պայմանագիր` տարածելով համատեղ հայտարարություն այն մասին, որ մեզնից յուրաքանչյուրը լինելու է անկախ և ինքնուրույն:

Հրապարակված հայտարարության և նախընտրական դիրքորոշման մեջ թեկնածուներս չենք ներկայացնում նախընտրական ծրագիր, քանի որ դրա իրագործման մեխանիզմներն օբյեկտիվորեն սահմանափակված են խորհրդի անդամի իրավունքների ծավալով և խորհրդի անդամի անկախ կարգավիճակով (խորհրդի յուրաքանչյուր անդամ ունի ընդամենը 1 ձայնի իրավունք):

Նշվածի լույսի ներքո, չենք կարող ներկայացնել համատեղ ծրագիր:

Բայց կարող ենք խոսել առնվազն հետևյալ սկզբունքների շուրջ. լինել անկախ, նպաստել փաստաբանական համայնքի միասնականության և անկախության ամրապնդմանը,  նպաստել փաստաբանության հեղինակության բարձրացմանը:

-Վերջին ամիսներին մեծ աղմուկ է բարձրացել Փաստաբանների պալատում ֆինանսական չարաշահումների վերաբերյալ բացահայտումըԽնդրում ենք ներկայացնել Ձեր դիրոքորոշումն ու լուծումը այս հարցի հետ կապված:

-Ցանկացած դեպքում չարաշահումը բացասական է և ստվեր է գցում կառույցի վրա: Կարծում եմ պետք է սպասել հարուցված քրեական գործի ավարտին: Իսկ այն, որ չարաշահում թույլ տված անձինք պետք է պատասխանատվության ենթարկվեն, միանշանակ է:

Ըստ Ձեզ, ներկայումս Փաստաբանների պալատում ֆինանսական միջոցները արդյունավե՞տ են ծախսվում և ինչ քայլեր պետք է ձեռնարկվեն, որպեսզի հնարավորինս առավել ապահովվի Պալատի ֆինանսական հաշվետվողականությունն ու թափանցիկությունը:

-ՀՀ փաստաբաների պալատի կայքէջում հրապարակվում են պալատի տարեկան բյուջեն, ֆինանսական հաշվետվությունները՝ եռամսյակային և տարեկան կարգով։ ՀՀ փաստաբաների պալատի կայքէջում հրապարակվում է նաև պալատի նախագահի ռազմավարական ծրագրի կատարման հաշվետվությունները։

Ծանոթանալով դրանց` կարծում եմ, իրոք, ֆինանսական միջոցները  արդյունավետ են ծախսվում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել