Մեքենան ամբողջությամբ այրվել է

Հունվարի 20-ին, ժամը 19.02-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Տերյան փողոցում՝ «Ցիտադել» բիզնես-կենտրոնի մոտակայքում, այրվում է ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 19.16-ին, մարվել՝ 19.22-ին:

Պարզվել է, որ Տերյան փողոցի թիվ 70 հասցեի մոտակայքում ամբողջությամբ այրվել է «Daewoo Nexia» մակնիշի 033 RA 01 պետհամարանիշով (վարորդ՝ Ա. Ս.) ավտոմեքենան:

 Իրավաբան.net     

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել