Իրավաբան.net կայքի զրուցակիցն է Իրավաբանների հայկական ասոցիացիայի անդամ, Գյումրու հակակոռուպցիոն կենտրոնի ղեկավար, փաստաբան Գայանե Գևորգյանը:
– Ինչո՞վ առանձնացավ 2016թ. թվականը, ի՞նչ ձեռքբերումներ ունեցանք այս տարի: Կայի՞ն բացթողումներ:
– Տարին բավականաչափ խառն էր և’ լավ աոռումով և’ վատ: ամեն պարագայում մաքուր ու ազնիվ աշխատանքի գնահատականն ամենակարևոր ձեռքբերումն էր: բացթողում համարում եմ ոչ պրոֆեսիոնալ մոտեցումը մասնագետների կողմից:
– Այս տարի, ըստ Ձեզ, ո՞վ էր իր պրոֆեսիոնալիզմով աչքի ընկած մասնագետը (Ձեր ոլորտի):
– Միանշանակ Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանը` հիասքանչ անձ ու մասնագետ:
– Կա՞յին զավեշտալի դատական գործեր և դատական, իրավական ակտեր:
– Հիշում եմ մի դատական գործ, որի ժամանակ փաստաբանն հայտարարեց, որ իրեն հասկանալ հնարավոր չէ, քանի որ ինքը տիեզերական մտածելակերպի տեր մարդ է, հանդիսանում է ընտրյալ բարձրյալի կողմից:
– Այս տարվա ընթացքում ի՞նչը Ձեզ ամենից շատ զարմացրեց դատաիրավական համակարգում (նոր օրենքի ընդունում, դատավճիռ, և այլն):
– Դատական ակտ, ըստ որի ապօրինի ապրանքի ներմուծման համար անձին տուգանեցին մոտ 80$:
– Ի՞նչ կլիներ, եթե Ձմեռ պապը լիներ իրավաբան, ի՞նչ պաշտոն կտայիք նրան:
– Հակակոռուպցիոն խորհրդի նախագահ:
– Ինչպե՞ս, ու՞մ հետ եք նշում Ամանորի և Սուրբ ծննդյան տոները:
– Ընտանիքիս հետ՝ տանը:
– Ամանորի կապակցությամբ խոհանոցում պատրաստողի դերում հայտնվու՞մ եք:
– Այո, իհարկե:
– Ի՞նչ ակնկալիքներ կան 2017-ից:
– Քանի որ տարին իմն է սպասում եմ փոփոխություններ` իհարկե ջանքերի արդյունքում:
– Ի՞նչ եք խնդրել Ձմեռ պապիկից:
– Եթե ասեմ կարող է չբերի:
Գ.Թ.