Իրավաբան.net կայքի զրուցակիցն է Իրավաբանների հայկական ասոցիացիայի անդամ, Կապանի հակակոռուպցիոն կենտրոնի ղեկավար Անի Ասատրյանը:
Ինչո՞վ առանձնացավ 2016թ. թվականը, ի՞նչ ձեռքբերումներ ունեցանք այս տարի: Կայի՞ն բացթողումներ:
2016-ը իմ համար նոր տպավորությունների և անձնական հաջողությունների տարի էր: Աշխատանքային ձեռքբերումներից կարող եմ նշել, որ չնայած դժվարություններին, այնուամենայնիվ հաջողությամբ ու պատվով ավարտին հասցրեցինք հակակոռուպցիոն ծրագիրը և արձանագրեցինք ցանկալի արդյունք: Բացթողումներ, իմ կարծիքով, չլինել չեն կարող և հենց դա է, որ մեզ մղում է նոր գործողությունների:
Այս տարի, ըստ Ձեզ, ո՞վ էր իր պրոֆեսիոնալիզմով աչքի ընկած մասնագետը (Ձեր ոլորտի):
Իմ ոլորտի պրոֆսիոնալիզմով աչքի ընկած մասնագետն ըստ իս` Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանն է:
Կա՞յին զավեշտալի դատական գործեր և իրավական ակտեր:
Զավեշտը դարձել է օրինաչափություն ոչ միայն դատական, այլ նաև քաղաքական համակարգում, ցավոք: Այնքան օրինաչափ, որ արդեն չենք տարբերում զավեշտալին նորմալից: Դրա համար որևէ բան առանձնացնել դժվարանում եմ:
Այս տարվա ընթացքում ի՞նչը Ձեզ ամենից շատ զարմացրեց դատաիրավական համակարգում (նոր օրենքի ընդունում, դատավճիռ, և այլն):
Այս տարվա մեջ ինձ համար ամենազարմանալի և անսպասելին ապօրինի հարստացման մասին օրենքի ընդունումն էր, քանզի դժվարանում էի պատկերացնել, որ կառավարությունն արդեն պատրաստ է այդ քայլին:
Ի՞նչ կլիներ, եթե Ձմեռ պապը լիներ իրավաբան, ի՞նչ պաշտոն կտայիք նրան:
Եթե Ձմեռ պապը լիներ իրավաբան, ես նրան դատավորի պաշտոնում կնշանակեի, որովհետև նվերներն տրվում են ըստ արժանիքների և վարքագծի:
Ինչպե՞ս, ու՞մ հետ եք նշում Ամանորի և Սուրբ ծննդյան տոները:
Ամանորն ու Սուրբ ծնունդը նշում եմ ընտանիքիս հետ:
Ամանորի կապակցությամբ խոհանոցում պատրաստողի դերում հայտնվու՞մ եք:
Խոհանոցում հայտնվում եմ պարբերաբար, տոներին առանձնապես ակտիվորեն և սիրով եմ մասնակցում տոնական ուտեստների պատրաստման գործընթացին:
Ի՞նչ ակնկալիքներ կան 2017-ից:
Ակնկալիքներս մեծ են, բայց ոչ 2017-ից, այլ ինքս ինձնից:
Ի՞նչ եք խնդրել Ձմեռ պապիկից:
Ձմեռ պապիկին խնդրելու եմ նախ խաղաղություն երկրագնդի համար, առողջություն և բարեկեցություն հարազատներից ու բարեկամներիս համար, և իմ համար կամք և ուժ՝ ծրագրերս իրականացնելու համար:
Շնորհավոր Ամանոր և Սուրբ ծնունդ:
Գ.Թ.