Կայանում են կարմիր գծում, տուգանվում՝ սխալ կայանման համար
Սխալ կայանում, թե՞ սլախ վարչարարություն: Կարմիր գծում կայանելու համար, կտուգանվեք 5000 դրամով: Արշակունյաց պողոտայում 32 շենքի դիմացի հատվածում երկու վարչական մարմինները փաստացի ծուղակ են պատրաստել քաղաքացիների համար: Կարմիր գիծը գծված է՝ չպահպանելով հատման գծի մասին 5 մետր թույլատրելի սահմանը, վարորդները կայանում են և տուգանվում ճանապարհային ոստիկանության կողմից: Փաստաբան Անի Հակոբյանն այս հատվածում ստացված առաջին տուգանքը չէ, որ բողոքարկում է և վերադասության կարգով բեկանում, սակայն տուգանքները կրկին գալիս են:
Այս խնդրին գումարվում է երկրորդը՝ ինչո՞ւ համար են մարդիկ մուծում տեղական տուրք, պարզ չէ:
Մանրամասները՝ ռեպորտաժում: