Կադրային փոփոխություններ ԴԱՀԿ ծառայությունում

Այսօր՝ նոյեմբերի 21-ին, ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Հարությունյանի հրամաններով կադրային նշանակումներ են կատարվել ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ապահովող ծառայությունում:

ԴԱՀԿ-ից հաղորդում են, որ ծառայության Շիրակի մարզային բաժնի պետ, արդարադատության մայոր Գևորգ Դումանյանը փոխադրման կարգով նշանակվել է Երևան քաղաքի Էրեբունի-Նուբարաշեն բաժնի պետի պաշտոնին:

Շիրակի մարզային բաժնի պետի տեղակալ, արդարադատության մայոր Թադևոս Վարդանյանը նշանակվել է Շիրակի մարզային բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար:

Երևան քաղաքի Էրեբունի-Նուբարաշեն բաժնի պետ, արդարադատության գնդապետ Տիգրան Թորոսյանը նշանակվել է ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի օգնականի պաշտոնին:

Իրավաբան․net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել