Տարոն Մարգարյանը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով

Նախագահ Սերժ Սարգսյանն Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում ներկա է գտնվել Հայաստանում տեղական ինքնակառավարման համակարգի ներդրման 20-ամյակին նվիրված հանդիսավոր նիստին և շնորհավորական խոսք հղել հոբելյանի առթիվ:  Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից:

Հանրապետության Նախագահը միջոցառման ժամանակ նաև տեղական ինքնակառավարման մարմինների մի շարք ներկայացուցիչների արդյունավետ և բարեխիղճ աշխատանքի համար պարգևատրել է պետական պարգևներով: Մասնավորապես, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով:

Իրավաբան.net

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել