Ավարտվում են Արշակունյաց պողոտայի վերակառուցման աշխատանքները. Քաղաքապետարան

Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ  քաղաքապետարանն Ասիական զարգացման բանկի աջակցությամբ իրականացնում է Քաղաքային կայուն զարգացման ծրագրի շրջանակներում Արշակունյաց պողոտա-Շիրակի փողոց-Արտաշատի խճուղի ճանապարհահատվածի վերակառուցման (կառուցման) աշխատանքները:

Աշխատանքների 1-ին մասը՝ Արշակունյաց պողոտայի Աշխատանքի հրապարակից Շիրակի փողոց հատվածի վերակառուցման աշխատանքներն ավարտվել էին 2014 թվականին, սակայն ասֆալտբետոնե վերին շերտը ժամանակավոր էր տեղադրվել, քանի որ հիմնական շինարարական աշխատանքների ընթացքում այն ենթակա էր վնասման: Այժմ ավարտվել են Շիրակի փողոց-Արշակունյաց պողոտա հանգույցի կառուցման աշխատանքները, որի վերջնական ասֆալտապատման աշխատանքների հետ միասին կապալառու կազմակերպությունն իր միջոցներով իրականացնում է նաև 1-ին հատվածի ասֆալտբետոնե ծածկի վերին շերտի փոխարինման աշխատանքները:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել