Արմինե Առաքելյանի նկատմամբ հետապնդումները շարունակվում են

«ՀՀ Ոստիկանության և Աշտարակի տեղական իշխանություններին, ՀՀ Անվտանգության զգուշացնում եմ մեկ էլ չհամարձակվեք իմ տանս զանգը խփել և ինձ բերման ենթարկելու բառեր հնչեցնեք։ Այսօր առավօտյան 07.11.2016 ժամը 10.05 այդ արեցիք։ իմ փաստաբանին դիմեք։ (…)»,- այսօր առավոտյան այսպիսի գրառում է կատարել ՄԻԺԻ ՀԿ հիմնադիր Արմինե Առաքելյանը իր ֆեյսբուքյան էջում: Այս մասին հայտնում են Հելսինկյան քաղաքացիական ասոցիացիայի վանաձորյան գրասենյակից:

2016 թ. մայիսի 17-ին Երևան քաղաքի Հանրապետության հրապարակի շատրվանների ավազանից Արմինե Առաքելյանին բռնությամբ հոգեբուժարան տեղափոխելու և այնտեղ վերջինիս խոշտանգելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակում Արմինե Առաքելյանի շահերը ներկայացնող, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի փաստաբան Արայիկ Զալյանը սա համարում է հետապնդում, որն ուղղված է Ա. Առաքելյանի անձի դեմ:
Փաստաբանի կարծիքով՝ քննչական գործողություններ կատարելու նպատակով Ա. Առաքելյանին բերման ենթարկելու ոչ անհրաժեշտություն, ոչ էլ իրավունք ունեն, հատկապես որ դրա վերաբերյալ վերջինս որևէ ծանուցում չի ստացել: Բացի դրանից՝ նրա մասնակցությամբ քննչական գործողություն կատարելու համար կարելի է նաև կապ հաստատել փաստաբանի հետ, որն էլ կկազմակերպի իր պաշտպանյալի մասնակցությունը, սակայն քննչական մարմինը չի կիրառել օրինական և քաղաքակիրթ որևէ տարբերակ, որը ոչ այլ ինչ է , քան ճնշում Ա. Առաքելյանի նկատմամբ:

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել