Ի՞նչ վճարներ և ժամկետներ են սահմանված՝ անհատական տվյալների փոփոխման հիմքով նույնականացման քարտի կամ անձնագրի փոխանակման դեպքում

ՀՀ ոստիկանության վիզների և անձնագրային վարչության պետ Մնացական Բիչախչյանը ֆեյսբուքյան իր էջում իրազեկում է տարածել հետևյալի մասին.

«Հայաստանի Հանրապետությունում գտնվելու դեպքում իրավասու մարմնին դիմելիս նույնականացման քարտ և բիոմետրիկ անձնագիր ստանալու համար սահմանված է ժամկետ՝ 15-րդ աշխատանքային օրը, իսկ հին նմուշի անձնագրի համար՝ 5-րդ աշխատանքային օրը (ոչ կորստյան հիմքով):

ՀՀ օրենսդրության համաձայն նույնականացման քարտի և անձնագրի փոխանակման հիմքերից մեկը անհատական տվյալների փոփոխությունն է (օրինակ, անուն, ազգանուն, հայրանուն):

Քաղաքացին ինքն է ներկայացնում անհատական տվյալների փոփոխությունը հիմնավորող փաստաթուղթը (տրվում է ՔԿԱԳ մարմնի կողմից):
Եթե ներկայացվող փաստաթուղթը հիմնավորում է դիմումատուի պահանջը, նույնականացման քարտը և անձնագիրը տրամադրվում է վերը նշված ժամկետներում:

ԱՅՍԻՆՔՆ՝ Անհատական տվյալների փոփոխման հիմքով նույնականացման քարտ կամ անձնագիր փոխելիս այլ ժամկետ սահմանված չէ:
ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ՆՇԵԼ ՆԱԵՎ՝ տվյալ դեպքում սահմանված ժամկետում ստանալու համար պետական տուրքի տարբերություն նույնպես չկա. նույնականացման քարտի համար քաղաքացին վճարում է 3.000 դրամ, բիոմենտրիկ անձնագրի համար՝ 25.000 դրամ, հին նմուշի անձնագրի համար՝ 1.000 դրամ:

ԻՍԿ ԱՅՆ ԴԵՊՔՈՒՄ՝ երբ ներկայացվել է անհատական տվյալների փոփոխությունը հիմնավորող փաստաթուղթ և դրա իսկությունը կասկած է հարուցել անձնագրային ծառայության աշխատակցի մոտ կամ առկա են հակասական տվյալներ, ծառայության կողմից հարցում կատարելու դեպքում որևէ միջնորդավճար կամ պետական տուրքի վճար չի գանձվում»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել