Վարչապետ Կարեն Կարապետյանը նոյեմբերի 4-ին նոր որոշում է ընդունել.
«Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ Արտակ Ասատրյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը քննարկելիս Հայաստանի Հանրապետության կառավարության պաշտոնական ներկայացուցիչ»: