ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 31-ի ժամը 21.30-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են:
Լոռու մարզի Ստեփանավան և Տաշիր քաղաքներում տեղում է թույլ ձյուն:
Տավուշի մարզի Դիլիջան, Իջևան, Բերդ, Նոյեմբերյան քաղաքներում, Վայոց ձորի մարզի Վարդենյաց լեռնանցքում, Ելփին և Սարավան գյուղերում նկատվում է մառախուղ, իսկ Երևան-Մեղրի ավտոճանապարհին, Գորիս-Սիսիան հատվածում և Մեղրու ոլորաններում՝ տեղ-տեղ մառախուղ:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Լարսի անցակետը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար անվաշղթաների կիրառման դեպքում: