Հոկտեմբերի 31-ին, ժամը 14.33-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Սևանա լճում կորել է երկու ձկնորս. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը և հատուկ ջրափրկարարական ջոկատը:
Ժամը 19.10-ի դրությամբ մթության, եղանակային անբարենպաստ պայմանների և ալեկոծության պատժառով դադարեցվել են որոնողական աշխատանքները, որոնք կվերսկսվեն վաղ առավոտյան:
Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն: