Կարեն Կարապետյանի որոշմամբ բանակցային խումբ կստեղծվի

ՀՀ Վարչապետ Կարեն Կարապետյանն ասյօր նոր որոշում է ստորագրել, որի համաձայն.

«Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության և Համաշխարհային բանկի միջև նախատեսվող «Զարգացման քաղաքականության գործառնություն» ծրագրի չորրորդ փուլի վարկային համաձայնագրի շուրջ Երևանում բանակցություններ վարելու նպատակով ստեղծել բանակցային խումբ և հաստատել դրա անհատական կազմը՝ համաձայն հավելվածի:

2. Լիազորել բանակցային խմբի ղեկավարին ստորագրել բանակցությունների արդյունքում կազմվող արձանագրությունը»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել