Սրտի անվճար վիրահատություն

Սիրտն ունի իր օրենքները,
ճիշտ է ոչ այնպիսի,
որոնցից կարելի կլիներ
կազմել օրենսգիրք Վ.Գ. Բելինսկի

Հայտնի ռուսական ասույթը ասում է, որ սրտին չես հրամայի, սակայն մարդիկ ստիպված են հրամայել: Ներկայումս լայն տարածում ունեն սրտի հիվանդությունները, որոնք առանց վիրահատական միջամտության չեն կարող բուժվել, ուստի մարդիկ, գտնվելով նյութապես անապահով վիճակում, ստիպված են լինում հրամայել սրտին աշխատել այդպես…
Սրտի վիրահատությունն ամբողջությամբ անվճար իրականացնելու ենթակա անձանց ընտրությունն իրականացնում է սրտի վիրահատություն իրականացնող լիցենզավորված բժշկական հաստատությունում ստեղծված հանձնաժողովը: Հանձնաժողովի կազմը հաստատում է բժշկական հաստատության ղեկավարը: Հանձնաժողովի նախագահը բժշկական հաստատության ղեկավարն է:
Սրտի վիրահատությունն ամբողջությամբ անվճար իրականացնելու ենթակա անձանց ընտրությունը հանձնաժողովի կողմից իրականացվում է սույն կարգով նախատեսված փաստաթղթերը բժշկական հաստատություն մուտքագրվելուց հետո մեկշաբաթյա ժամկետում:
Անձը սրտի վիրահատությունն ամբողջությամբ անվճար իրականացնելու համար բժշկական հաստատություն է ներկայացնում`
1) դիմում` հանձնաժողովի նախագահի անվամբ.
2) սոցիալական անապահովությունը հաստատող համապատասխան փաստաթուղթ (ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված 36.00 և ավելի բարձր անապահովության միավորների մասին տեղեկանքը` վերջին ամսվա դրությամբ).
3) բժշկական եզրակացություն սրտի վիրահատության անհրաժեշտության մասին.
4) անձնագրի պատճենը:
Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել