Իրավաբան.net-ի հավաստի տեղեկություններով, երեկ «Հայրենիք» կինոթատրոնի շրջակայքում Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից 1000 ԱՄՆ դոլար կաշառք վերցնելու պահին բերման է ենթարկվել Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Իշխան Բարսեղյանը, այնուհետև նա ձերբակալվել է Հատուկ քննչական ծառայության աշխատակիցների կողմից:
Դատավորի վարույթում քննվելիս է եղել հայրական տան վերաբերյալ ընտանեկան վեճ, և դատավորը պետք է կաշառքի դիմաց դատական ակտ կայացներ՝ հօգուտ հայտարարատուի:
Շուտով պաշտոնական հաղորդագրություն կհրապարակվի:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: