Ի՞նչ պետք է իմանալ Գրին քարտի խաղարկության հայտը ներկայացնելիս. ԱՄՆ դեսպանատուն

Հայաստանում ԱՄՆ դեսպանատան ֆեյսբուքյան էջում նշվում է.

«Գրին քարտի խաղարկության հայտի ներկայացումն առաջին քայլն է: Պահպանեք գրանցումը հաստատող էջը՝ հաստատման եզակի համարանիշի հետ միասին: 2017 թ. մայիսի 2-ից սկսած, խաղարկության մասնակիցները իրենց եզակի համարանիշի օգնությամբ dvlottery.state.gov կայքում կկարողանան ստուգել իրենց հայտի կարգավիճակը: Սա միակ միջոցն է, որով ընտրված լինելու պարագայում կտեղեկանաք շահելու և հաջորդ փուլն անցնելու մասին: Առկա վիզաները սպառելու նպատակով 2018թ սեպտեմբերին կայքի միջոցով մասնակիցներին հնարավոր է լրացուցիչ ծանուցումներ ուղարկվեն: Այդիսկ պատճառով մինչև 2018թ.-ի սեպտեմբերի 30-ը պահե՛ք Ձեր եզակի համարանիշը: Եվ կրկին հիշեցնում ենք՝ խաղարկությանը գրանցվելու և շահելու կամ չշահելու մասին տեղեկանալու միակ վայրը dvlottery.state.gov կայքն է»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել