Գործադիրն այսօր որոշեց ազգային անվտանգության ծառայությանը ՀՀ 2016 թվականի պետական բյուջեով նախատեսված պահուստային ֆոնդից 2016 թվականին հատկացնել 9 մլն 214 հազար դրամ:
Այս գումարը նախատեսված է ՀՀ տարածքում երկաթուղով իրականացվող միջպետական ռազմական փոխադրումների, երկաթուղային կայարաններում կատարվող սպասարկումների և մատուցվող ծառայությունների ծախսերի փոխհատուցման համար: