Կառավարությունն այսօր հաստատեց պետության կողմից երաշխավորված՝ պետական մարմինների ենթակայության ներքո գտնվող սոցիալական ծառայություններ տրամադրող կազմակերպությունների կողմից անվճար տրամադրվող սոցիալական ծառայությունների և սոցիալական աջակցության վճարովի տրամադրվող սոցիալական ծառայությունների ցանկերը:
Բացի այդ, գործադիրի նիստին նաև սահմանվեց սոցիալական աջակցության վճարովի ծառայությունների տրամադրման, սոցիալական աջակցության վճարովի ծառայություններից ձևավորված ֆինանսական միջոցներից սոցիալական աջակցության ֆինանսավորման դեպքերն ու կարգը:
Նախագիծը ներկայացրեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը:
Ցանկին ու կարգին կարող եք ծանոթանալ՝ այստեղ: