ՀՀ տարածքում գտնվող մի քանի քրեակատարողական հիմնարկներում պահվող դատապարտյալներին այցելում են ոչ միայն հարազատները, այլև ընկերներն ու ծանոթները: Գաղտնիք չէ, որ շատ հաճախ նրանք իրենց հետ որոշակի հանձնուքներ ու ծանրոցներ են տանում նրանց համար:
Չնայած նրան, որ կա հստակ ցուցակ, թե ինչ իրեր ու առարկաներ չի կարելի փոխանցել դատապարտյաներին և այն, որ փոխանցելու կամ փոխանցելու փորձի համար անձը կենթարկվի պատասխանատվության` ՀՀ օրենսդրության համաձայն, միևնույն է լինում են մարդիկ, որ օգագործելով մտքի թռիչքի ողջ հնարավորությունը, նման փորձեր են կատարու:
Ամենից հաճախ ՔԿՀ-ներ են փորձում մտցնել տարբեր տեսակի թմրամիջոցներ ու թմրանյութեր: Դրանք արվում են զանազան մթերքների ու առարկաների մեջ թաքցնելու տարբերակով:
Իրավաբան.net-ը առանձնացրել է թմրանյութ փոխանցելու ամենազավեշտալի ու հնարամիտ փորձերը:
ՀՀ ԱՆ «Արմավիր» ՔԿՀ-ում աշխատակիցները հանձնուքում եղած ջեմով կոնֆետների միջից հայտնաբերել են երեք սպիտակ դեղահաբեր` 3 գրամ ընդհանուր քաշով:
ՀՀ ԱՆ «Արթիկ» ՔԿՀ-ում մեկանգամյա օգտագործման թեյի տուփի միջից հայտնաբերել և առգրավել են 2 գրամ քաշով կանաչավուն չորացրած, մանրացրած զանգված և 100 մլ. տարողությամբ, «բժշկական սպիրտ» գրառմամբ, գործարանային փակ տարայով, յուրահատուկ սուր հոտով հեղուկ զանգված:
ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում պահածոյացված թթու վարունգի միջից հայտնաբերել են «B 8» դաջվածքով 8 դեղահաբ` ընդհանուրը 3,1 գրամ քաշով:
ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում լցոնած պղպեղի միջից հայտնաբերել և առգրավել են «B8» գրառմամբ 50 դեղահաբ: Հաբերը հնարավորինս նմանեցված են եղել սխտորի պճեղների:
ՀՀ ԱՆ «Արթիկ» ՔԿՀ-ում աշխատակիցները հանձնուքի միջից նարնջի հյութի 2 տարաների զննությամբ հայտնաբերվել է տարաների տակ որպես նստվածք առկա սպիտակ փոշենման չլուծվող զանգված:
ՀՀ Ան «Հրազդան» ՔԿՀ-ում աշխատակիցները հանձնուքի զննությամբ 3 հատ կանաչ սոխի ցողունի միջից հայտնաբերվել և առգրավվել է ընդհանուր 0,376 գրամ պոլիէթիլենային 3 փաթեթ՝ սպիտակ խոնավ, մանր բյուրեղային զանգվածով:
ՀՀ ԱՆ ՔԿՎ օպերատիվ բաժնի և «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում 6 լոլիկի միջից հայտնաբերվել է փաթեթավորված օվալաձև սպիտակ դեղահաբեր` ընդհանուրը 2,9 գրամ քաշով:
ՀՀ ԱՆ «Հրազդան» ՔԿՀ-ում հանձնուքում պահածոյացված թթու վարունգի միջից հայտնաբերվել է պոլիէթիլենային թաղանթով փաթեթավորված 2,268 գրամ քաշով կանաչավուն չոր զանգված:
ՀՀ ԱՆ «Վանաձոր» ՔԿՀ-ում հանձնուքում հացի միջից հայտնաբերել և առգրավել են «B 8» գրառմամբ մեկ հաբ:
ՀՀ ԱՆ «Վանաձոր» ՔԿՀ-ում հանձնուքի միջից հայտանաբերվել է 10 փքաբլիթներ, որոնց սերուցքի մեջ առկա են դեղահաբի փոշիացրած կտորներ:
ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում հանձնուքի զննությամբ`վեց խնձորի միջից հայտնաբերել և առգրավել են 4,7 գրամ ընդհանուր քաշով 12 հատ B 8 դաջվածքով դեղահաբ:
ՀՀ ԱՆ «Վանաձոր» ՔԿՀ-ում հանձնուքի աղցանի միջից հայտնաբերվել է 1,6 գրամ ընդհանուր կշռով պոլիէթիլենային թաղանթով փաթեթավորված 18 գնդիկ: Գնդիկների մեջ առկա էր կանաչավուն խոտանման զանգված, ինչն առգրավվել և ուղարկվել է դատաքիմիական փորձաքննության:
ՀՀ ԱՆ «Սևան» ՔԿՀ-ում հանձնուքից հայտնաբերվել և առգրավվել է մուրաբայի տարրա՝ առկա սպիտակ, փոշենման բյուրեղներով:
ՀՀ ԱՆ «Արթիկ» ՔԿՀ-ում գործարանային փակ վիճակում գազավորված ըմպելիքի պիտակի տակ նկատել են կասկածելի թափանցիկ, կպչուն ժապավեն:
Սեփական հագուստի մեջ թմրանյութ մտցնելու փորձերը ևս քիչ չեն.
ՀՀ ԱՆ «Սևան» ՔԿՀ-ում աշխատակիցները այցելության եկած բարեկամի ժամացուցի կաշվե գոտու միջից հայտնաբերել և առգրավել են 0,270 միլիգրամ սպիտակ, փոշենման զանգված:
ՀՀ ԱՆ «Արթիկ» ՔԿՀ-ում աշխատակիցները տեսակցության եկած քաղաքացու մոտից անձնական խուզարկությամբ վերջինիս աջ կոշիկի կրունկի միջից հայտնաբերել և առգրավել են փաթեթ, որի մեջ առկա էր 23,3 գրամ ընդհանուր քաշով բուսական, մանրացված, չորացված զանգված և 0,8 գրամ քաշով շագանակագույն մածուցիկ զանգված:
Եվ թերևս դեռ տասնամյակներ առաջ իրենց առաքելությունն ավարտած փոստատար աղավնիները ևս անմասն չեն ՔԿՀ-ներ թմրանյութ տեղափոխելու հնարավոր փորձից: ՀՀ ԱՆ «Սևան» ՔԿՀ-ում հայտնաբերվել է ոտքերին պոլիէթիլենային երկու փաթեթներ ամրացված աղավնի: Փաթեթների զննությամբ հայտնաբերվել է 0,02 գրամ ընդհանուր քաշով կանաչավուն կանեփանման մանրացված զանգված և 0,08 գրամ ընդհանուր քաշով սպիտակ փոշենման զանգված:
Լուսանկարները՝ ՀՀ ԱՆ Քրեակատարողական վարչության