Բժշկական օգնության են դիմել Մոսկվա-Երևան ավտոբուսի վթարից տուժած ևս 3 քաղաքացիներ

Այսօր կեսօրից հետո «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն են դիմել Մոսկվա-Երևան ավտոբուսի վթարից տուժած ևս 3 քաղաքացի՝ 47-ամյա տղամարդը Լոռու մարզից, 40 և 36-ամյա եղբայրները՝ Տավուշի մարզից։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Անահիտ Հայթայանը:

«Երեքն էլ անցել են գործիքային համալիր հետազոտություն, մշակվել են նրանց ունեցած վերքերն ու քերծվածքները, փոխվել են վիրակապերը։ Անհրաժեշտ մասնագիտական խորհրդատվություն տրամադրելուց հետո բոլորը դուրս են գրվել»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել