Ադրբեջանական զինուժը կիրառել է դիպուկահար հրացաններ

Հոկտեմբերի 14-ի լույս 15-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 20 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 420 կրակոց: Հյուսիսային և հյուսիսարևելյան ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նաև <<ՍՎԴ>> տիպի դիպուկահար հրացաններ (60 կրակոց):

ՊԲ առաջապահ զորամասերը հետևել են հրադադարի պահպանման ռեժիմին և անհրաժեշտ քայլեր ձեռնարկել մարտական դիրքերի պահպանությունը հուսալիորեն կազմակերպելու համար:

Իրավաբան․net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել