Արդարադատության ակադեմիայում տեղի հոկտեմբերի 14-ին ունեցավ ակադեմիայի խորհրդանշան-արձանի օրհնման արարողությունը: Հանդիսությանը ներկա էին Արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի անդամներ, ՀՀ դատական, դատախազական, քննչական համակարգերի ներկայացուցիչներ, ակադեմիայի աշխատակազմը, հյուրեր:
Ողջունելով ներկաներին՝ Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանը ներկայացրեց արձանի ստեղծման գաղափարը և հատուկ շնորհակալություն հայտնեց արձանի քանդակագործ Սևակ Նալբանդյանին, ակադեմիայի տարբերանշանի հեղինակ Արմեն Քյուրքչյանին: Ռեկտորի խոսքով՝ արդարության ոլորտում կրթությունը խորհրդանշող արձանի ստեղծման հիմքում նաև ակադեմիայի տարբերանշանն է, այդ առումով քանդակագործը կարճ ժամանակում մեծ ու ինքնատիպ աշխատանք է կատարել:
Արձանի բարձրությունը 2, 5 մետր է, կշռում է շուրջ 500 կգ: Այն քանդակված է վարդագույն տուֆից՝ մեկ կտորից:
Արձանի և ակադեմիայի շենքի օրհնումը կատարեց Հայր Կոմիտաս վարդապետ Հովնանյանը, ով իր ոգևորիչ խոսքով դիմեց ներկաներին. «Արդարությունը սրտերին և հոգիներին ամրագրված հավատամք պիտի լինի, որովհետև ամբողջ արձանը և մասնավորապես հավասար կշեռքները նշանակում են արդարադատության կատարյալ մոտեցում»: